Նոր հարված Ռուսաստանում Wildberries-ի պահեստներին և նավթաբազային. Բռնկվել են հրդեհներ, կան տուժածներ

Հուլիսի լույս 22-ի գիշերը ուկրաինական դրոնները գրոհել են Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կրասնոդար և Նևինոմիսկ քաղաքներում: Այս մասին գրել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը, ինչպես նաև հաստատել են տեղական իշխանությունները: Հարվածների հետևանքով երկու պահեստներում էլ սկսվել է ուժեղ հրդեհ:



Կրասնոդարի պահեստում տուժել է երեք մարդ, հայտնել են տարածաշրջանային օպերատիվ շտաբում: Նևինոմիսկում պահեստը գրոհելիս, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետի տեղեկություններով, տուժել է հինգ մարդ:



Կրասնոդարի երկրամասի Արմավիրի վարչակազմը հայտնել է, որ քաղաքը «ենթարկվել է ամենամասշտաբային գրոհներից մեկին»։



Ավելի քան 16 ԱԹՍ-ներ գրոհել են տեղական նավթաբազան, ինչի հետևանքով 800 քառակուսի մետր տարածքում բռնկվել է հրդեհ։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 40 աշխատակիցներ։



Հարձակման ենթարկված Wildberries-ի պահեստները խոշորագույններից են. Կրասնոդարի համալիրը՝ 150 հազար քառակուսի մետր տարածքով, պահեստների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ 120 հազար  քառակուսի մետր տարածքով Նևինոմիսկի կենտրոնը՝ 6-րդը։