Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում «հեռահար պատժամիջոցները» հաջողությամբ վնասել են «լոգիստիկ կենտրոնները, որոնք գործի էին դրվել ապահովելու համար ռուսական բանակին դրոնների լրակազմով, նավիգացիոն սարքավորումներով և հանդերձանքով», գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։
Բացի դրանից, հարված է հասցվել «հերթական նավթաբազային», ինչպես նաև մեկ լցանավի և ռուսական ստվերային նավատորմի չորս բեռնատար նավերի, հայտնել է Զելենսկին։
Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ Նևինոմիսկում (Ստավրոպոլի երկրամաս) պահեստային համալիրի վրա հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, իսկ Կրասնոդարում՝ տասը։ Հարվածները ուղղված էին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին, հաստատել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը։
Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս) նավթաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ աշխատակից, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։