Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ:
Ինչպես նշել է ՌԴ առաջնորդը, ընթացիկ դժվարությունները չեն կարող ազդել Ռուսաստանի տնտեսության ընդհանուր պատկերի և դինամիկայի վրա:
Պուտինի խոսքով՝ տնտեսության առանցքային ճյուղերի վիճակը կայուն է, նույնիսկ չնայած վառելիքաէներգետիկ համալիրում և մի շարք այլ ոլորտներում իրավիճակն ապակայունացնելու արտաքին փորձերին: