Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 25-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «Կամազ» մակնիշի բառնատարով կողաշրջվել է։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։