ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներում հազարավոր զինծառայողների ներգրավման հնարավորությունը․ NY Post

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներում գործողության իրականացման համար մի քանի հազար զինծառայողների ներգրավման հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է New York Post-ը, այս մասին հայտնել են թերթի աղբյուրները:


Նրանց տվյալներով՝ համապատասխան հրաման ստանալու դեպքում ամերիկյան հատուկ նշանակության ուժերը պատրաստ են անցնել Իրանի ամրացված միջուկային օբյեկտներում հարստացված ուրանի պաշարների զավթման գործողությանը: Աղբյուրներն այն անվանում են «պատմության մեջ ամենաբարդ ռազմական գործողությունը»:


Հաղորդվում է, որ ցամաքային գործողության մեջ կարող են ներգրավվել հազարավոր զինծառայողներ: Նրանց խնդիրը կլինի միջուկային օբյեկտների գրոհումն ու շրջափակումը, մինչդեռ հատուկ գործողությունների ուժերի մարտիկների փոքր խումբը կզբաղվի հարստացված ուրանի առգրավմամբ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի կեսերին, The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմնական խորհրդականների հետ մի շարք խորհրդակցություններից հետո հակված է Իրանի դեմ ռազմական արշավի ընդլայնմանը: Պարբերականի տվյալներով՝ դիտարկվող տարբերակների թվում են Իսլամական Հանրապետության տարածքին ավիահարվածների ինտենսիվացումը, Հորմուզի նեղուցի շրջանում կղզիները զավթելու համար ցամաքային զորքերի ուղարկումը, ինչպես նաև երկրի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածներ հասցնելը: