Ռուբեն Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել

Ազգային ժողովի փոխնախագահ, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։


Ըստ այդ որոշման՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։


ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։ 


Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։


Հիշեցնենք՝ մինչև 8-րդ գումարման ԱԺ-ի ավարտը, օգոստոսի 2-ը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձակուրդում է գտնվելու։