Հուլիսի լույս 29-ի գիշերը ուկրաինական դրոնները գրոհել են Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ։
Տագանրոգում
հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով բազմաբնակարան շենքում կին է զոհվել, հայտնել է Ռոստովի
մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա խոսքով՝ մյուս բնակիչներին շենքից տարհանել են։ Գրոհի հետևանքով
ևս երկու մարդ տուժել է։
Ռյազանի
մարզում ուկրաինական անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է վեց մարդ, որոնց հոսպիտալացրել են։ Տարածաշրջանի ղեկավար Պավել
Մալկովի խոսքով՝ հրդեհ է
բռնկվել «արդյունաբերական տարածքներում»։ Թե
ինչի մասին է խոսքը՝ նա չի
մանրամասնել։
Ռյազանում
գտնվում է
Wildberries-ի մեծ պահեստ, որն ավելի վաղ չի
ենթարկվել ուկրաինական անօդաչուների գրոհին: Միավորված RWB ընկերության մամուլի ծառայությունը հուլիսի 29-ի
առավոտյան հայտնել է, որ Ռյազանում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտը
«տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան»:
Ուկրաինական
Telegram-ալիքները հրապարակում են գրոհից հետո պահեստում բռնկված հրդեհի
լուսանկարներ և տեսանյութեր: Astra Telegram-ալիքը պնդում է, որ հարձակման է
ենթարկվել նաև Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որից ծուխ է բարձրացել: