Ռուսաստանի վրա «հարձակվել է ամբողջ «քաղաքակիրթ» աշխարհը», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Եվրոպան
«աջակցում է հակառուսական հասարակություններին» արտասահմանում և ցանկանում է «խռովություն» սերմանել Ռուսաստանում։ «Իրավիճակը լուրջ է։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեզ վրա հարձակվել է ամբողջ,
այսպես ասած, «քաղաքակիրթ» աշխարհը, որն իրեն այդպես է անվանում»,- ասել է
Լավրովը՝ կոչ անելով դիտել կենտրոնական հեռուստաալիքները, որոնք «ցույց են տալիս այն ամենը, ինչ ծրագրում է
Արևմուտքը»։
Արևմտյան
երկրները, պնդում է Լավրովը, աջակցում են ռելոկանտներին, ովքեր միջոցներ են հավաքում «ընդհատակյա պայքարը շարունակելու համար՝ հանուն Ռուսաստանի պառակտման»։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն «կռվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի միջոցով»,
ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ «Նրանք հատուկ Ուկրաինայի համար կարտադրեն
նոր մահաբեր, բարձր տեխնոլոգիական հակահրթիռային համակարգեր»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։