Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Tete A Tete հաղորդաշարի եթերում ՝ խոսելով անձնական կյանքի մասին, ասել է, որ գտել է իր սիրելիին։


«Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագաուհուն ոնց պահի»,- ասել է երգչուհին:


Մուկուչյանը խոսել է նաև մայրանալու ցանկության մասին։


«Շատ կուզեի փոքր մարդուկ մեծացնել, ու ես արդեն այդ երեխայի հոտն առնում եմ։ Առաջ, երբ ասում էին՝ ամուսնացիր, երեխա ունեցիր, հասկացա, որ այդ ցանկությունն իմ մեջ ոչ թե իրական ցանկություն էր, այլ հասարակության պարտադրանքը։ Մի պահ հասկացա, որ ես երեխա չեմ պատկերացնում, հիմա արդեն այդ երեխայի հոտն առնում եմ, որովհետև աշխատանք եմ ինքս ինձ հետ տարել, թե ինչպիսի մայր եմ ուզում լինել»,- ասել է երգչուհին