Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քննչական կոմիտեն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը, համաձայն որի՝ ընտանիքներում բռնության թեմաների վերջին բարձրաձայնումից հետո իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում եւ հայտարարված է հետախուզում»,- ասացին կոմիտեից։