Ուկրաինան ակնարկել է, որ հարվածի տակ կարող են հայտնվել նաև Ozon-ի պահեստները

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին ակնարկել է, որ այժմ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն Wildberries-ի պահեստները, այլև Ozon-ի։


«Օզոնի խտացումը վայրի հատապտուղների անբերրիության ֆոնին գերազանցում է կրիտիկական նորման։ Մանուշակագույն թուփը, պոկված «Ազատատենչ ուկրաինական թռչնի» կողմից, թունավորվում է տոքսիկ օզոնով, վերածվում խռիվի, փոխում է գույնը և թափում պտուղները»,- գրել է նա իր Telegram-ալիքում։


Այսօր առավոտյան ուկրաինական անօդաչուները փորձել են առաջին անգամ հարձակվել Կազանի մոտակայքում գտնվող Ozon-ի պահեստի վրա, հայտնում են տեղական աղբյուրները: Դրոնն ուղղված է եղել լոգիստիկ համալիրի շենքի վրա, ինչի պատճառով աշխատակիցները սկսել են արագորել լքել տարածքը: