Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես արդեն հայտնել էինք, մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի՝ 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:
Ընտրվելու են ինչպես Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ նախագահի տեղակալներն ու հանձնաժողովների նախագահները:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ընդդիմությունը թեկնածու չի ներկայացրել:
Աժ փոխնախագահի թեկնածուներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է, հայտնել են թիմակիցները: