Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Օգոստոսի 7-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով  Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։



Արամ Ղազարյանը նշել է, որ Արթուր Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն՝  ընդգծելով, որ նա ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները նույն արդյունավետությամբ կծառայեցնի նաև Փրկարար ծառայության զարգացմանն ու  խնդիրների լուծմանը։



Արթուր Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման  գործում։