Ուկրաինայի ԶՈՒ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին

Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներում անվտանգության պահանջներին համապատասխան տարհանում է իրականացվել։


Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Վորոնեժի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա հարձակման հետևանքով առաջացած հրդեհը մարվել է։ Ապրանքները հիմնականում չեն տուժել: Մարզում տարհանվել են՝ անվտանգության պահանջներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերահղվել են այլ օբյեկտներ։