Ռուսաստանում առաջարկել են խստացնել միգրանտների մուտքի պայմանները

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն (ԼԴՊՌ) առաջարկում է աշխատանքային միգրանտների համար սահմանել խիստ վիզային ռեժիմ՝ նրանց մուտքը Ռուսաստան կապելով աշխատանքային պայմանագրի հետ։Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԼԴՊՌ-ի նախագահ Լեոնիդ Սլուցկին։


Նրա խոսքով՝ գործատուն պետք է պատասխանատվություն կրի միգրանտի կացարանի և բուժսպասարկման ապահովման, հարկերի վճարման, ինչպես նաև նրա՝ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո Ռուսաստանից մեկնելու համար։


ԼԴՊՌ-ն առաջարկում է նաև արգելել ցածր որակավորում ունեցող ժամանակավոր աշխատողների ընտանիքների տեղափոխությունը Ռուսաստան։


Սլուցկին հայտարարել է, որ կուսակցությունը պահանջում է նաև դադարեցնել ժամանող միգրանտներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պրակտիկան։


ԼԴՊՌ-ի տվյալներով՝ 2025 թվականի վերջին Ռուսաստանում գտնվել է շուրջ 5.7 միլիոն օտարերկրացի։ Կուսակցությունում այդ ցուցանիշը դիտարկում են որպես ազգային անվտանգության համար համակարգային սպառնալիք։