Հայաստանը կարող է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով

Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե այլևս չի ցանկանում լինել կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Zvezda News-ի հարցին։


«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով՝ այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու այս կազմակերպությունից»,– ասել է Պեսկովը։