Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները ներկայումս դադարեցված են, և դրանք վերսկսելու նոր առաջարկներ չկան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս թեման ներկայումս խոր դադարի մեջ է, և ոչ մի նոր գաղափարներ չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը
նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ
Թրամփի միջև հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ։
ԿՀՎ
տնօրենի Մոսկվա այցից հետո առաջնորդների միջև հնարավոր զրույցի մասին հարցին
Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռևս ծրագրեր չկան»։