«Պուտինի նպատակն է պահպանել սեփական իշխանությունն ու կյանքը». The Economist

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամռանը մի քանի շաբաթ խորհրդածելուց հետո, ըստ երևույթին, էսկալացիայի վերաբերյալ որոշում է կայացրել: Այս մասին գրում է The Economist-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների հայտարարություններին։


Միաժամանակ Պուտինի վաղեմի կողմնակիցներից մեկը նշում է, որ նա, հավանաբար, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցը ընկալել է որպես ամերիկյան թուլության նշան։ Աղբյուրի խոսքով՝ հենց այդպես է Պուտինը արձագանքել Ջո Բայդենի օրոք ԿՀՎ տնօրեն Բիլ Բըրնսի 2021 թվականի նոյեմբերին Մոսկվա կատարած այցին, որը փորձել էր նրան հետ պահել Ուկրաինա ներխուժելու որոշումից։


«Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է կատարվում Պուտինի գլխում։ Սակայն պատերազմի էսկալացիայի պատճառները, ինչպես օրինակ՝ ներխուժելու որոշումն ինքնին, ներքին բնույթ են կրում։ Նրա հիմնական նպատակը միշտ եղել է պահպանել սեփական իշխանությունը և, վերջին հաշվով, սեփական կյանքը»,- նշում է պարբերականը։