Իրանը պաշտոնապես ձախողված պետություն է. Թրամփի սկանդալային գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցի էջում հանդես է եկել Իրանի ղեկավարությանն ու երկրում տիրող իրավիճակին ուղղված խիստ քննադատությամբ՝ Իրանն անվանելով «ձախողված պետություն»։


Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ Իրանի իշխանություններն այլևս ունակ չեն կառավարել երկիրը և պատշաճ ներկայացնել այն միջազգային հարթակներում։


«Իրանը պաշտոնապես ձախողված պետություն է։ Այն մեռած է․ նրանք չունեն ռազմածովային ուժեր, չունեն ռազմաօդային ուժեր, չունեն ազգային արժույթ, չեն վճարում իրենց զինվորականներին կամ ոստիկանությանը, գնաճը հասել է 300%-ի, իսկ ղեկավարությունը լիակատար քաոսի մեջ է և ունակ չէ պատշաճ կերպով ներկայացնել երկիրը։ Միակ բանը, որ նրանք ունեն, կեղծ նորություններն են (FAKE NEWS), սեփական ցուցարարներին սպանելու պատրաստակամությունը (այժմ՝ ավելի քան 100,000 զոհ․ նրանք պետք է դատապարտվեն մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունների համար) և էժանագին հայտարարությունների շարանը: Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է Թրամփը։