Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աշխարհի թոփ 50 համալսարաններից մեկում տարկետման իրավունքով ուսումնառություն ստացած երիտասարդներին Կառավարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության փոխարեն ներգրավվել պետական ոլորտի աշխատանքներում։
Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Քո ներուժը կարևոր է, դիմի՛ր»,- գրել է նախարարը՝ կոչ անելով երիտասարդներին իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնել պետական համակարգի զարգացմանը։