Մեդվեդևը կոչ է արել ռմբակոծել Բեռլինը՝ ՌԴ հասցեին Գերմանիայի մեղադրանքների համար

Ռուսաստանի հասցեին Գերմանիայի մեղադրանքները պահանջում են «կոշտ ռազմական արձագանք», հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա կարծիքով՝ Բեռլինը պետք է պատասխան տա Լայպցիգի օդանավակայանում անօդաչուի հետ կապված միջադեպի պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու համար։


«Հաշվի առնելով Գերմանիայի ներկայիս ղեկավարության նեոնացիստական, մոլեգին ռուսաֆոբ կուրսը՝ մտահղացած դիվերսիան պատժի ամենաթույլ ձևն է նրանց մեղքերի համար: Նրանք արժանի են գերմանական բոլոր ռազմական տեխնիկայի արտադրական օբյեկտներին ուղիղ հարվածի՝ բանդերովյան աղաղակների համար: Եվ լիովին հնարավոր է՝ նաև Բեռլինի որոշ այլ տեղերին»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։


Նա նաև առանձին մեղադրել է Ուկրաինային աջակցող արևմտյան առաջնորդներին, «առաջին հերթին՝ եվրոպական», «ահաբեկչությունը» հովանավորելու համար, և հավելել է, որ «նրանք հաճախ Կիև են մեկնում գնացքով»՝ դնելով բազմակետեր։