Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա։ Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով։