Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են. Սրբուհի Գալյան

Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են: Այս մասին տեսանյութ է տարածել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 

«Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։

 

Ձեռք է բերվել 48 հարմարեցված ավտոմեքենա՝ ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

 

Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել  են ուսումնաարտադրական կենտրոններ»,-հայտնել է նա։