«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին միանալու ցանկությունը». Լավրով

Եվրամիությանը միանալու Հայաստանի ցանկությունը «շատ շուտով» կմարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումում։


Նրա խոսքով՝ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է իր տնտեսական առավելությունները։ Սակայն որոշ երկրներ, ինչպես նախկինում, ձգտում են դառնալ նրա անդամները։


«Եվրամիությունը տնտեսապես բազմաթիվ գործոնների պատճառով՝ ներառյալ իր անհեռաատեսությունը, եթե չասենք՝ հիմարությունը, կորցնում է իր առավելությունները»,- ասել է Լավրովը։


ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանը և Սերբիան։


«Մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել. մենք ուզում ենք միանալ Եվրամիությանը։ Վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։