Եվրասիայում խոշոր հակամարտության ռիսկը իրական է. Նարիշկին


 

Արևմուտքը հետխորհրդային տարածքը դիտարկում է որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ դիմակայության ասպարեզ և ձգտում է թուլացնել Եվրասիայի երկրների միջև պատմական և աշխարհագրական կապերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզության ծառայությունների ղեկավարների նիստում։


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ արևմտյան երկրները փաստացիորեն մերժում են հետխորհրդային պետությունների անկախ աշխարհաքաղաքական դերակատարումը՝ տարածաշրջանը դիտարկելով որպես բուֆերային գոտի ուժային նոր կենտրոնների հետ դիմակայության մեջ։


«Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին ամբողջությամբ, արևմտյան հետախուզական փաստաթղթերում այն դիտարկվում է նախ որպես Արևմուտքի և նոր ուժի կենտրոնների միջև դիմակայության ասպարեզ։ Այլ խոսքով՝ եվրոպացիները մերժում են տարածաշրջանի երկրների իրական աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը՝ դրանք դիտարկելով, ըստ էության, որպես բուֆերային գոտի, որի նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա ապահովել էքզիստենցիալ հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական պարտությունը»,- ասել է Նարիշկինը։


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նաև կարծում է, որ եվրոպական երկրները ջանքեր են գործադրում ԱՊՀ երկրներում իրավիճակը անկայունացնելու համար: Այս դիմակայության ուղղություններից մեկը Նարիշկինը համարել է պատմական քաղաքականությունը:


«Իսկական մարտադաշտ է դառնում պատմական հիշողությունը։ Արևմտյանները իրենց առջև դրել են ագրեսիվ նպատակ, մեջբերում եմ՝ «հաղթահարել պատմականորեն և աշխարհագրորեն պայմանավորված՝ եվրասիական երկրների ​​միմյանց հետ փոխկապակցվածությունը»»,- հայտարարել է Նարիշկինը։