Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի հնարավորությունը ամերիկացի բանակցողների այցի արդյունքներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք առայժմ չենք տիրապետում տեղեկության Կիևում ամերիկացի գործընկերների
շփումների արդյունքների վերաբերյալ»,- լրագրողներին ասել է նա։
«Մենք չենք բացառում, որ կարող է կայանալ նախագահների միջև հեռախոսազրույց
ամերիկացի բանակցողների այցի արդյունքներով»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա խոստացել է ժամանակին տեղեկացնել լրագրողներին, թե երբ կկայանա
զրույցը, եթե այն կազմակերպվի։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ամերիկացիների
խաղաղարար ջանքերը», իսկ Պուտինը «անձնապես ասել է, որ շնորհակալ է Թրամփին խաղաղության
նրա ձգտման համար»։