Պայթյուն Սիրիայում․ զենքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել

Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Սարմադա քաղաքի մերձակայքում, զենքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։


Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 11-ը ստացել են մարմնական վնասվածքներ։


Պայթյունի պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։