Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP17 կենսաբազմազանության համաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ մոտենում են ավարտին «Նորագյուղ» 35/6 կՎ բարձր լարման նոր, ժամանակակից մոդուլային ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Ծրագրի շրջանակում տվյալ տարածքում կառուցվում են նաև 5 նոր ցածր լարման ենթակայաններ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ: