Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ինչի՞ մասին է հետազոտությունը
Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։
Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝
Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել այս հետազոտությանը
PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն է արձանագրելու արդյունքները, խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։
Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը
PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, իսկ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։
PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։
Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը
Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։
Գնահատման արդյունքները փաստում են մեր սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։ Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝
Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։
Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։
Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։ Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։
PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար
Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։
PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ
Հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։
Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար
Հետևություն և արձանագրում
Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։
Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։
PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։
Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։
Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։