«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք ընտրություններում առաջադրված համայնքապետի թեկնածուի՝ Արսեն Գևորգյանի կրիմինալ անցյալի մասին մեզ հաջողվել է ևս մեկ դրվագ բացահայտել։ Օրենքի վրա թքած ունենալու վարքագծով հայտնի Արսեն Գևորգյանին 2024 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաստատապես տեղյակ լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու մասին, 2024 թվականի փետրվարի 12-ին, ժամը 20:55-ի սահմաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում վարել է տրանսպորտային միջոց՝ «Մերսեդես» մակնիշի 37 AJ 723 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: «Դատալեքս» հարթակից տեղեկացանք, որ դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և որպես պատիժ նշանակել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ երեք հարյուր յոթանասունհինգ հազար ՀՀ դրամի չափով։ 30.09.2024թ.դատավճռով նշանակված 375.000 ՀՀ դրամ տուգանք պատիժը փաստացի ի կատար է ածվել 25.08.2025 թվականին։
Ի դեպ, սա առաջին դեպքը
չէ, որ Արսեն Վաղինակի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նույն հանցանքը կատարելու
համար։ Ընդ որում՝ մեկ տարվա մեջ։ Դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով՝ Գևորգյանը
2024 թվականի հուլիսի 28-ին ժամը 11:30-ի սահմաններում, մեկ տարի ժամկետով (2023 թվականի
նոյեմբերի 01-ից 2024 թվականի նոյեմբերի 01-ը ներառյալ) զրկված լինելով տրանսպորտային
միջոց վարելու իրավունքից, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի
Կենտրոնական փողոցում վարել է «Մերսեդես» մակնիշի, 37 AJ 723 հաշվառման համարանիշի
տրանսպորտային միջոցը, որպիսի հանգամանքը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային
ծառայության պարեկների կողմից:
Արսեն Գևորգյանին դատարանը
մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ
պատիժ նշանակել տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375 հազար դրամի չափով։ Դատավճռով նշանակված 375.000 ՀՀ դրամ տուգանք
պատիժը փաստացի ի կատար է ածվել 25.08.2025 թվականին և Ա.Գևորգյանը հանվել է հաշվառումից:
Ահա այսպիսի՝ ապօրինությունների հակված ունեցող անձը, փաստորեն, հավակնում է դառնալ
համայքնի ղեկավար ու օրենքների հետ գործ ունենալ՝ կառավարևելով համայնքի տնտեսությունը։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը մեկ այլ քրեական՝ապօրինի
անտառահատում իրականացնելու գործով դատապարտվել էր ազատազրկման, սակայն, այսպես ասած,
պլստացել էր պատժի կրումից՝ համաներմամբ ազատ
արձակվելով։