Հնդիկ վարորդը Կոմիտասի պողոտայում «Mercedes»-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկու մեքենայի . կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված մի խումբ քաղաքացիների, որոնցից մի մասը նշում էին մեկ հոգու, մի մասը՝ երկու հոգու, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։



Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վթարված «Mercedes»-ներից մեկի վարորդը, ասում էր, որ վթարի մեղավորը եղել է մոխրագույն «Mercedes»-ը, որի վարորդը հնդիկ է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա «Nissan X-Trail»-ին։