Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Հանդիպման ընթացքում Բայրամովը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցներն ընդգծել են օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած քննարկումների առանցքային դերը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում։
Բացի այդ, Բայրամովն ու Գրոնոն անդրադարձել են տարածաշրջանում էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում իրականացվող աշխատանքներին, Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերին, ինչպես նաև երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարներին։