Եվրոպական խորհրդարանը կքվեարկի հայկական ապրանքների 80%-ի մաքսատուրքերը վերացնելու նախագծի շուրջ

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին նախատեսում է քվեարկություն անցկացնել Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսի համար մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկելու հարցով։


Եվրոպական միության առաջարկած նախագծով նախատեսվում է երկու տարի ժամկետով հանել հայկական մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը։ Բացի այդ, նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման հատուկ քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի, այդ թվում՝ ծիրանի, խաղողի, կեռասի, դեղձի և վարունգի համար։


Եվրամիության այս աջակցող նախաձեռնությունն իրականացվում է Ռուսաստանի կողմից հայկական առանցքային ապրանքատեսակների նկատմամբ սահմանված սահմանափակումների ֆոնին։