Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ Առուշ Առուշանյանն է:
«Ազատության» հետ զրույցում նա նշել է․ ««Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության»։
Անդրադառնալով «Ազատության» այն հարցին, թե արդյոք ՔՊ-ի քաղաքականությունը համարո՞ւմ է երկիրը շենացնելու գործ՝ հաշվի առնելով, որ 2020 թվականին ծայրահեղ ընդդիմադիրների շարքում էր, Առուշանյանը պատասխանել է․ «Եթե հիմա գործող քաղաքականությանը դեմ լինեի, էս պահին ինչ անում են, հետևաբար դաշինք չէի կազմի»:
Առուշանյանը հավելել է, որ վերջին տարիներին համոզվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի օգտին է աշխատում․ «Էս փուլում գոնե ինչքան ես եմ տեսնում մինչև էս պահը, հօգուտ երկրի ա, երկիրը շենանում ա, փաստերը, որ արձանագրում ենք, հօգուտ ժողովրդի են»։