Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանին և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պապիկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։