Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին. Թրամփ

«Ուկրաինան համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին: Ռուսաստանն էլ իր հերթին համաձայնել է անել նույնը: Աշխարհում դիզվառելիքի գների աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, այլ ոչ թե Իրանով»: Այս մասին Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: