Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Լադա» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։