Ֆրանսիայում աննախադեպ շոգի հետևանքով մահացել է շուրջ 8000 մարդ

Ֆրանսիայում մայիսի վերջից դիտվող աննախադեպ շոգի հետևանքով մահացել է շուրջ 8 հազար մարդ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությանը։ Գործակալությունից նշել են, որ ներկայումս անհնար է հստակ որոշել, թե այդ մահերից քանիսն են անմիջականորեն կապված բարձր ջերմաստիճանի հետ։ Տվյալները նախնական բնույթ են կրում և կարող են փոփոխվել ամառային ժամանակահատվածի վերջնական վերլուծությունից հետո։


«2026 թվականի ամառն աննախադեպ էր, անոմալ շոգի ալիքները գրեթե անընդմեջ հաջորդում էին միմյանց», - հայտարարել է գործակալության ներկայացուցիչ Գիյոմ Բուլանժեն։


Նրա խոսքով՝ սովորաբար անոմալ շոգ օրերը կազմում են ամառային շրջանի շուրջ 5%-ը։