Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ

Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին հայտնում  է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Սեպտեմբերի 17-ին` մրցումների մեկնարկային օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանը, Ժիրայր Սարգսյանը, Հարություն Հակոբկոխյանն ու Նարեկ Մանասյանը։