ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի իրավասու մարմնի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում կատարված գողությունների և գողությունների փորձերի համար (18 դրվագ) մեղադրվող Դ.Կ.-ն 2026 թվականի սեպտեմբերի 9-ին հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: