Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը», այն չի վաճառվում. Վահագն Արսենյան

Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը», այն չի վաճառվում: Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հերքել է տեղեկությունը, թե «Ջերմուկ գրուպը» վաճառվում է։


Հարցին, թե տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպը» հանվել է վաճառքի, ով ուզի՝ կարող է գնի, օրինակ, Նարեկ Նալբայդյանը՝ Արսենյանը պատասխանել է. «Չի կարող գնի, չի վաճառվում»։


Հարցին, թե Արսենյանի հայրն էլ նախկին ՀՀԿ-ական է, մտավախություն չունի՞, որ իր հետևից էլ կարող են գալ,  Արսենյանը պատասխանել է. «Չեմ կարծում։ Մենք զրոյից կառուցել ենք «Ջերմուկ գրուպը», չենք սեփականաշնորհել»։