Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վայրէջք կատարեցինք ոչ թե Վիսբադենում, այլ Ֆրանկֆուրտում։ Խառնել, ուրիշ օդանավ էի նստել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Թռչում ենք Վիսբադեն»։
Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: