Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա վիրավոր

Սեպտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Ժամը 09։15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 52-ամյա Արա Ա․-ի վարած «Ֆորդ» մակնիշի և 61-ամյա Սեդրակ Հ․-ի վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 տրանսպորտային միջոցն էլ հայտնվել է դաշտում։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներից Արա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։