ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այցելել եմ Շիրակի մարզ, մարզը սպասարկող «Ղարս» մասնաճյուղ, «Գյումրի», «Ախուրյան» և «Անի» էլեկտրական ցանցեր, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել և շրջայց կատարել՝ տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքներին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին եմ ներկայացրել «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Քննարկվել են մարզում իրականացվող ներդրումային ծրագրերը, նախանշվել են առաջիկա անելիքները, անդրադարձ է կատարվել նաև ցանցի արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի: Առաջիկայում «Ղարս» մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները կլինեն կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության բարձրացումը, ցանցի տեխնիկական և վարչական խնդիրների հասցեական լուծումը, աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, ինչպես նաև բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավումը:
Նախկինում անմխիթար վիճակում գտնվող «Ղարս» մասնաճյուղի վարչական շենքում իրականացվել են մեծամասշտաբ բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես վերանորոգվել են աշխատասենյակներ, սանհանգույցները, բարեկարգվել են պահեստային տարածքները: Էլեկտրական ցանցերի մնացած վարչական շենքերը ևս բարեկարգվելու են, քանի որ ՀԷՑ-ի աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը առաջնահերթություն է:
Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում իրականացվել են լայնածավալ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում միայն Շիրակի մարզում.
փոխարինվել է ավելի քան 40 կմ հնամաշ օդային գիծ,
կառուցվել է 12 կմ բարձր և ցածր լարման մալուխային գիծ,
փոխարինվել և տեղադրվել է 705 հենասյուն,
փոխարինվել է 36 ուժային տրանսֆորմատոր,
իրականացվել են ՀԷՑ-ի բաշխման ցանցին 300 նոր բաժանորդների միացման աշխատանքներ: