Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։


Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի Համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։


Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։