Ռուսաստանը չի ծրագրում մինչև 2026 թվականի վերջը բանակ զորակոչել 300 հազար մարդու․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, թե Մոսկվան ծրագրում է մինչև 2026 թվականի վերջը բանակ զորակոչել 300 հազար մարդու։ RTVI-ին տված մեկնաբանությունում նա ընդգծել է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ 300 հազար մարդու մոբիլիզացնելու պլաններ չունի․

 «Ո՛չ, նման պլաններ չկան»,- նշել է Պեսկովը։