Մահացել է Բրիջիտ Մակրոնին տղամարդ անվանած լրագրողուհին

Ֆրանսիացի լրագրող Քսավյե Պուսարը հայտնել է իր գործընկերոջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի՝ իբր տղամարդ ծնված լինելու մասին պատմության հեղինակ Նաթաշա Ռեյի մահվան մասին։


Ինչպես հայտնում է TASS-ը, Պուսարի փոխանցմամբ՝ Ռեյը մահացել է քաղցկեղից։


«Խոր ցավով տեղեկացանք Նաթաշա Ռեյի մահվան մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Սենտում՝ քաղցկեղի դեմ նրա մղած պայքարից հետո։ Նաթաշա Ռեյը, ով առաջիններից մեկն էր, որ հայտնեց Բրիջիտ Մակրոնի տղամարդ լինելու մասին, կհուղարկավորվի այսօր», — X սոցիալական ցանցի իր էջում գրել է Պուսարը։


Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը երկու ֆրանսուհիների ընդհանուր առմամբ 13,500 եվրոյի չափով տուգանել էր Բրիջիտ Մակրոնի վերաբերյալ զրպարտչական լուրեր տարածելու համար։ Ավելի ուշ՝ 2025 թվականի հուլիսին, Փարիզի դատարանն արդարացրել էր Նաթաշա Ռեյին նշված գործով։