Իրանը փորձում է համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Իրանը փորձում է համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ՝ երկու երկրների միջև շարունակվող հակամարտության ֆոնին։


Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Հիմա նրանք ցանկանում են համաձայնության հասնել։ Եթե դա վատ գործարք լինի, ես նույնիսկ չեմ քննարկի այն։ Բայց հիմա նրանք ցանկանում են համաձայնության հասնել, որովհետև պարտվում են բոլոր առումներով։ Նրանք պարտվում են ֆինանսական առումով։ Նրանք պարտվում են ռազմական առումով։ Նրանք լիովին պարտվում են բոլոր առումներով։ Այնպես որ, տեսնենք՝ ինչ կլինի», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։