Ավտովթար Երևանում․ բախվել են Toyota-ն և Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը :


shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։


«JAC»-ը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։