Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային ընդհանուր 2,68 միլիարդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմամթերքի հնարավոր վաճառքին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունները ձեռքբերման թույլտվություն են խնդրել Ս-300 ՀՕՊ համակարգերի հրթիռներին անալոգային հրթիռների, GAM-67 հրթիռների, լազերային ուղղորդմամբ հեռահար հրթիռային համակարգերի, ինքնագնաց հրթիռային արձակման կայանքների, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգերի, շարժական արձակման կայանքների արդիականացման հավաքածուների, ինչպես նաև հավելյալ սարքավորումների, տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունների համար։